Մատչելիության հղումներ

CNN-ը դադարեցնում է «Ռոյթերզ»-ի հետ համագործակցությունը


CNN հեռուստաընկերությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ դադարեցնում է «Ռոյթերզ» լրատվական գործակալության նյութերի օգտագործումը` դրանով իսկ վերջ դնելով 27-ամյա համագործակցությանը:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` աշխարհի խոշորագույն Time Warner մեդիաընկերությանը պատկանող համաշխարհային հեռուստացանցի ղեկավարությունը ներքին հուշագիր է տարածել, որում իր քայլը պատճառաբանում է գումարները խնայելու եւ դրանք սեփական լրահավաք գործունեության մեջ ներդնելու ցանկությամբ:

«Այդ ամենը վերաբերում է մեզ, այլ ոչ թե «Ռոյթերզ»-ին: Դա բովանդակության սեփականության հարց է», - ասել է CNN-ի խոսնակ Նայջըլ Փրիչարդը:

Խնդրին ծանոթ անանուն աղբյուրի վկայությամբ` «Ռոյթերզ»-ի հետ CNN-ի պայմանագրի արժեքը շուրջ 3,5 միլիոն դոլար էր, որը CNN-ը այժմ ներդնելու է իր լրատվական գործունեության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG