Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլը՝ իրեն քննադատող զինվորականների կողքին


Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլա Գյուլն այսօր հայտնվել է իրեն քննադատության ենթարկած բարձրաստիճան զինվորականների կողքին՝ բանակում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ:

Որպես Թուրքիայի զինված ուժերի գերագույն հրամանատար` Գյուլն այսօր մասնակցել է հունական բանակի նկատմամբ տարած հաղթանակի 85-֊ամյակին նվիրված արարողությանը, որտեղ նրա կողքին է եղել գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանիթը:

Թուրքիայի բարձրագույն զինվորականությունը կտրականապես դեմ է եղել մուսուլմանական կողմնորոշում ունեցող Գյուլի թեկնածությանը, գտնելով, որ երկրի նախագահը պետք է խորհրդանշի պետության աշխարհիկ կարգը:

«Ասոշիեյթեդ փրես»-ը հիշեցնում է, որ Գյուլի նախագահ ընտրվելու նախօրեին Բույուքանիթը հայտարարել էր, թե «չարի կենտրոնները» ցանկանում են քայքայել աշխարհիկ գաղափարները, որոնք մեկ դար առաջ պետության հիմքում է դրել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG