Մատչելիության հղումներ

«Նոկիա» ունե՞ք՝ համեցեք մետրո


Մոսկվայի մետրոյի ուղեվարձն այսուհետ կարող եք վճարել «Նոկիա» բջջային հեռախոսի միջոցով:

Ուղեւորները, ովքեր ունեն «Նոկիա» մակնիշի հեռախոսներ, այսուհետ կարող են մետրո մտնել` պարզապես դրանք հպելով վերահսկիչ սարքին, որտեղ սովորաբար գցում են ժետոնը:

Մոսկվայի մետրոյի պետ Դմիտրի Գաեւն այսօր լրագրողներին հայտնել է, որ նոր ծրագիրը իրականացվում է «Նոկիա» ընկերության, մի քանի բանկի եւ «Վիզա» միջազգային վճարային համակարգի հետ համատեղ:

Ամսվա վերջում հեռախոսի տերը ստանալու է մետրոյով երթեւեկելու հաշիվը, որը կարող է վճարել նույն հեռախոսի միջոցով:

Հաջորդ տարվանից կթողարկվեն հատուկ հեռախոսային քարտեր, որոնք թույլ կտան մետրո մտնել ոչ միայն «Նոկիա», այլ ցանկացած մակնիշի հեռախոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG