Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանի խոսնակը ադրբեջանական մամուլից է տեղեկացել Բունդեստագի պատվիրակության այցի մասին


Հայաստանի Ազգային ժողովի նախագահը առաջինը ադրբեջանական մամուլից է տեղեկացել Բունդեստագի պատվիրակության հայաստանյան այցի մասին: Այդ առիթով Տիգրան Թորոսյանը իր տարակուսանքն է հայտնել Գերմանիայի նորանշանակ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ այսօրվա հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը, Տիգրան Թորոսյանը, «նշելով, որ Գերմանիայի Բունդեստագն աշխատանքի կազմակերպման լավագույն ավանդույթներ ունի, զարմանք արտահայտեց, որ նախապես պաշտոնական խողովակներով, ըստ ընդունված կարգի, չեն համաձայնեցվել այցի ժամկետը, ձեւաչափը, ծրագիրը»:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների՝ Բունդեստագի պատ•ամավորները Հայաստան կժամանեն հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում:

Անդրեա Վիկտորինը պաշտոնապես ափսոսանք է հայտնել կատարվածի համար՝ խոստանալով ճշտել պատճառները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG