Մատչելիության հղումներ

Յուրաքանչյուր 100 ամերիկացուն բաժին է ընկնում 90 հրազեն


Միացյալ Նահանգների բնակչությունը աշխարհի ամենազինված հանրությունն է՝ յուրաքանչյուր 100 ամերիկացուն բաժին է հասնում 90 հրազեն: Այդ է վկայում Միջազգային հետազոտությունների ինստիտուտի վերջին զեկույցը:

Ընդհանուր առմամբ՝ աշխարհի բնակչությունն ունի մոտ 900 միլիոն հրազեն, դրանցից 270 միլիոնը պատկանում է ամերիկացիներին:

«Աշխարհի յուրաքանչյուր 7 բնակչին բաժին է հասնում մեկ հրազեն, սակայն առանց ԱՄՆ-֊ի այդ ցուցանիշն է՝ մեկ հրազեն յուրաքանչյուր 10 բնակչի հաշվով»,֊ - ասված է զեկույցում:

Զինվածության առումով աշխարհում երկրորդը Հնդկայստանի բնակչությունն է, որն ունի 46 միլիոն հրազեն, երրորդը Չինաստանն է՝ 40 միլիոն հրազեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG