Մատչելիության հղումներ

Թաջ-֊Մահալը փակվել է անկարգությունների պատճառով


Հնդկաստանի Ագրա քաղաքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով այսօր փակվել է Թաջ-֊Մահալ աշխարհահռչակ դամբարանը:

Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ մի բեռնատար վրաերթի է ենթարկել 4 մահմեդականի: Վրդովված ամբոխը այրել է 20 մեքենա: Ոստիկանության հետ բախումների արդյունքում սպանվել է մի մարդ, կան վիրավորներ:

Ագրա քաղաքում պարետային ժամ է հայտարարվել, ժամանակավորապես փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG