Մատչելիության հղումներ

logo-print

Վախճանվել է Ստալինի թոռնուհին


Երեկ երեկոյան Մոսկվայում՝ Նիկոլայ Բուրդենկոյի անվան գլխավոր զինվորական հոսպիտալում, 69 տարեկանում մահացել է խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի թոռնուհին՝ Գալինա Ջուղաշվիլին:

Նրա հայրը հրետանային մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ 3ակով Ջուղաշվիլին էր, որին 1941 թվականին Վիտեբսկի մոտակայքում գերի էին վերցրել նացիստները:

Ըստ խորհրդային տարիներին հրապարակված վարկածի` Ստալինը հրաժարվել է 3ակովին փոխանակել Ստալինգրադի մարտերում գերի ընկած ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսի հետ, եւ 3ակովը 1943 թվականին զոհվել կամ գնդակահարվել է Զաքսենհաուսենի համակենտրոնացման ճամբարում:

Մինչդեռ, Գալինա Ջուղաշվիլին վերջին տարիներին համառորեն պնդում էր, թե իր հոր գերեվարման եւ չկայացած փոխանակման մասին լուրերը միտումնավոր տարածել է «Աբվեր»-ը՝ Գերմանիայի գաղտնի ծառայությունը, նպատակ ունենալով բարոյահոգեբանական ճնշում գործադրել գերագույն գլխավոր հրամանատար Իոսիֆ Ստալինի եւ ամբողջ Կարմիր բանակի վրա:

Արդի Ռուսաստանում առայսօր ընդունված է 3ակով Ջուղաշվիլիի ճակատագրի մասին խորհրդային տարիների վարկածը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Գալինա Ստալինան ավարտել էր Մոսկվայի պետական համալսարանը, բանասիրության թեկնածու էր եւ Ռուսաստանի գրողների միության անդամ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG