Մատչելիության հղումներ

Բջջայիններ նետելու աշխարհի առաջնություն` Ֆինլանդիայում


Ֆինլանդիայում՝ Սավոնլիննա ավանում ավարտվել է բջջային հեռախոսներ նետելու աշխարհի 8-րդ առաջնությունը, որն անցել է տանտերերի մեծ առավելությամբ:

DPA գործակալության փոխանցմամբ, տղամարդկանց մրցաշարում առաջին տեղը գրավել է ոմն Տոմմի Հուոտարին, ում նետած բջջային հեռախոսը անցել է 89 մետր 62 սանտիմետր: Կանանց պայքարում նույնպես տեղացի է հաղթել` Էիյա Լաակսոյի բջջայինը 44 մետր 49 սանտիմետր տարածություն է անցել:

Ըստ DPA-ի, եղել են նաեւ «ազատ ոճի» մրցումներ, որտեղ անհրաժեշտ էր ոչ թե որքան հնարավոր է հեռու, այլ որքան հնարավոր է «արտիստիզմով» նետել բջջային հեռախոսը: Այս ոճում հաղթել են ֆիննուհի Էլինա Պիտկանենը եւ հոլանդացի Տակո Կոհենը:

Նշելով, որ բջջային հեռախոսների նետման 2006 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել Բելգիայում, DPA-ն չի հայտնում, թե ե՞րբ եւ ո՞րտեղ տեղի կունենա հաջորդ առաջնությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG