Մատչելիության հղումներ

logo-print

Հայոց ցեղասպանության բանաձեւի հանդեպ իր վերաբերմունքը հրեական կազմակերպությունը կհստակեցնի նոյեմբերի 1֊-ին


ԱՄՆ-֊ում գործող «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական ազդեցիկ կազմակերպությունը նոյեմբերի 1-֊ի իր հավաքում կհստակեցնի իր վերաբերմունքը Կոնգրեսում շրջանառվող Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նկատմամբ: Այդ մասին կազմակերպության ղեկավար Աբրահամ Ֆոքսմանն ասել է «Ջերուսալեմ փոստ» թերթին:

Այս շաբաթ հրեական կազմակերպության Նոր Անգլիայի տարածքային վարչությունը որոշել է սատարել բանաձեւին: Վարչության անդամները նաեւ քվեարկել են Էնդրյու Թարսիին տարածաշրջանային վարչության ղեկավարի պաշտոնում վերականգնելու օգտին: Թարսին հեռացվել էր կենտրոնական ղեկավարության որոշումով՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Սակայն հետագայում հրեական կազմակերպության ղեկավարությունը փոխել էր իր դիրքորոշումը եղեռնի հարցում: Կազմակերպության ղեկավար Աբրահամ Ֆոքսմանը հայտարարել էր, որ 1915 թվականի իրադարձությունները «հավասարազոր են ցեղասպանությանը»:

Միեւնույն ժամանակ, նա շարունակում է պնդել, որ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը Կոնգրեսի կողմից «ապակառուցողական» է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG