Մատչելիության հղումներ

Հայաստանում երիտասարդ ընտանիքները խուսափում են շատ երեխաներ ունենալուց


Ըստ վիճակագրական ծառայության տվյալների, 2006 թվականին ծնելիության գումարային գործակիցը` պտղաբերության գործակիցը, Հայաստանում կազմել է 1.348` բնակչության վերարտադրության համար անհրաժեշտ 2.15-ի դիմաց:

2007թվականի հունվար-հունիս ամիսներին ամբողջ երկրի կտրվածքով պահպանվել է բնակչության բնական հավելաճը:

Եթե Հայաստանում երեխա ունեցողները մտածում են` ինչպես պահեն իրենց երեխաներին, ապա Չինաստանում գումար են տալիս մեկ երեխա ունեցող ընտանիքներին, իսկ Գերմանիայում երիտասարդների զգալի մասը ընդհանրապես հրաժարվում է երեխաներ ունենալուց:

Գերմանիայի բնակչությունը ներկայիս 85 միլիոնից 2050 թվականին կհասնի 69 միլիոնի: Գերմանիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2006 թվականին երկրի բնակչության թիվը նվազել է 130 հազարով: 2035 թվականին Գերմանիան կդառնա աշխարհի ամենածեր բնակչությունն ունեցող երկիրը:

Գերմանիայում մեծահասակների մեկ երրորդը երեխաներ չունի: Ծնելիության մակարդակը այս երկրում համարվում է ամենացածրը աշխարհում:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG