Մատչելիության հղումներ

Երեւանցիները շարունակում են հաջող ելույթները


Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչատուր Ասրյանը «Մաքս Լիբերթի»֊-ին հայտնեց, որ 4-րդ Համահայկական խաղերն առաջին հերթին աչքի են ընկնում կազմակերպական աշխատանքների բարձր մակարդակով:

«Վստահ եմ, որ Համահայկական խաղերի գերնպատակն իրականացրել ենք. համախմբել ենք երկրագնդի տարբեր ծայրերում ապրող հայերին: Այստեղ հաղթեց մեր միասնությունը: Պարտվողներ պարզապես չկան», - նշում է Խաչատուր Ասրյանը:

Փոխնախարարի կարծիքով՝ 4-րդ Համահայկական խաղերը հաջողված են նաեւ մարզական պայքարի տեսանկյունից: Նա ասում է, որ պարզապես հիացած է մասնակիցների պրոֆեսիոնալիզմով:

«Խաղերի ընթացքում ի հայտ եկան մարզիկներ, ովքեր կարող են համալրել Հայաստանի հավաքականները», - համոզված է Խաչատուր Ասրյանը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG