Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը տարածաշրջանի առաջատար երկիրն է»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկիրը տարածաշրջանի առաջատար պետությունն է:

Ելույթ ունենալով այսօր Ադրբեջանի հարավում գտնվող Նեֆթչալա քաղաքի հասարակայնության առջեւ, նախագահն ասել է, որ վերջին 3 տարում Ադրբեջանը դարձել է աշխարհի առավել դինամիկ զարգացող տնտեսությունն ունեցող երկիրը:

«Ադրբեջանը տարածաշրջանի առաջատար երկիրն է, եւ այդ իրողությունն ընդունում են բոլորը»,֊ - նշել է Ալիեւը:

Նրա վկայությամբ՝ վերջին տարիներին աղքատության մակարդակը 49 տոկոսից իջել է մինչեւ 20 տոկոս: Միաժամանակ, նա ասել է. - «Երկրում առկա սոցիալական վիճակն առայժմ ինձ չի գոհացնում»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Իլհամ Ալիեւը ընդգծել է, որ Ադրբեջանի տնտեսության կախվածությունը օտարերկրյա ներդրումներից գնալով նվազում է:

«Անկախ Ադրբեջանի գոյության ընթացքում առաջին անգամ 2007 թվականին ներքին ներդրումների ծավալը գերազանցել է արտաքին կապիտալ ներդրումների ծավալը: Դա մեծ ներքին հնարավորությունների ցուցանիշ է», - հայտարարել է երկրի նախագահը եւ հավելել. - «Տնտեսության ամրապնդումը նպաստում է նրան, որ ամենախոշոր ներդրողները դառնում են ադրբեջանական ընկերությունները»:

Ալիեւը հայտնել է նաեւ, թե ադրբեջանական ընկերությունները արդեն միջոցներ են ներդնում արտերկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG