Մատչելիության հղումներ

«Չեմ ցանկանում ինքնավստահ թվալ, սակայն Պորտուգալիայի հետ խաղից առաջ հաջող արդյունք ակնկալում էի»,- խաղից հետո հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը: Նրա խոսքերով, ֆուտբոլիստները խաղադաշտ էին մտել հաղթողի հոգեբանությամբ եւ հոգեպես պատրաստ էին խաղին:

Յան Պորտերֆիլդը գոհ է խաղից եւ արդյունքից: «Թեեւ Հայաստանը ուժեղ հավաքականի հետ էր խաղում, այդուհանդերձ, կարողացավ ցույց տալ գեղեցիկ եւ գրագետ ֆուտբոլ»,- նշեց շոտլանդացի մասնագետը:

Յան Պորտերֆիլդի կարծիքով, Հայաստանի հավաքականը շարունակելու է հաջող ելույթները միջազգային ասպարեզում: Այսօր հավաքականում մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ են ընդգրկված, ում, մարզչի խոսքերով, մեծ ապագա է սպասում:

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիպե Սկոլարին զարմացած էր Հայաստանի հավաքականի ֆիզիկական եւ տեխնիկական պատրաստվածությամբ, թեեւ խաղից առաջ մանրամասն ուսումնասիրել էր մրցակցի խաղը: Կարծում է, որ 1:1 հաշիվը արտացոլում է խաղադաշտում ծավալված պայքարը: «Երկու հավաքականներն էլ համառ պայքար էին մղում եւ արժանի էին միավոր վաստակել: Ոչ-ոքի արդյունքը, կարծում եմ, արդարացի է եւ տրամաբանական»,- նշեց Ֆելիպե Սկոլարին:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG