Մատչելիության հղումներ

logo-print

Կանայք բավարար չափով ներգրավված չեն եվրոպական պետությունների ղեկավար մարմիններում


Եվրախորհրդի պաշտոնյաներն անհանգստացած են կազմակերպության անդամ պետությունների ղեկավար մարմիններում կանանց անբավարար ներգրավվածության կապակցությամբ: Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, մասնավորապես, հայտարարել է, թե «Եվրոպայում կանանց եւ տղամարդկանց միջեւ շատ անհավասարաչափ է բաշխված իշխանությունը»:

Համարբերգը հիշեցրել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 2003 թվականի հաշվետվությունը, համաձայն որի, ղեկավար պաշտոնների առնվազն 40 տոկոսը պետք է կանանց տրվի:

Ըստ նրա ներկայացրած վիճակագրության, Եվրախորհրդի անդամ երկրներից միայն Շվեդիան, Ավստրիան եւ Իսպանիան են հասել նման ցուցանիշի եւ նույնիսկ գերազանցել են այն. այստեղ պաշտոնները կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարաչափ են բաշխված:

40 տոկոսի ցուցանիշին մոտենում են Գերմանիան, Նորվեգիան, Դանիան, Նիդերլանդներն ու Ֆինլանդիան:

Եվրախորհրդի անդամ մյուս պետությունների ղեկավար կառույցներում կանանց ներկայության ցուցանիշը չի գերազանցում 20 տոկոսը:

Հայաստանում, ըստ Եվրախորհրդի տվյալների, պաշտոնների ընդամենը 10 տոկոսն է վստահվում կանանց: Նույն վիճակն է հարեւան Թուրքիայում, ինչպես նաեւ Իտալիայում, Ուկրաինայում, Ալբանիայում եւ Մալթայում:

Այս ցուցանիշը ամենացածրն է:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG