Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների օգոստոսյան վարկանիշային ցուցակը, որի առաջին տասնյակում են Բրազիլիան, Արգենտինան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Խորվաթիան, Հոլանդիան, Իսպանիան, Չեխիան եւ Հայաստանի այսօրվա մրցակից Պորտուգալիան: Հայաստանի հավաքականը նախորդ ցուցակի համեմատ նահանջել է երկու հորիզոնականով եւ այժմ 81-րդ տեղում է:

Հայաստանի հարեւան երկրներից լավագույնը, ըստ ՖԻՖԱ-ի աղյուսակի, Թուրքիայի ազգային հավաքականն է, որը գրավել է 22-րդ տեղը: Իրանը 44-րդն է, Վրաստանը` 103-րդը, Ադրբեջանը` 107-րդը:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, առավել էական առաջխաղացումը գրանցել է Իրաքի ազգային հավաքականը, որը, նվաճելով Ասիայի գավաթը, վարկանիշային ցանկում 80-րդ տեղից հասել է 64-րդ տեղը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG