Մատչելիության հղումներ

Լատվիայի նախկին նախագահը աճուրդի է հանելու իր հագուստը


Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-֊Ֆրեյբերգան մտադիր է աճուրդի հանել պաշտոնավարման ժամանակ գնած թանկարժեք հագուստը:

Նախկին նախագահը լատվիական ռադիոյին խոստովանել է, որ նախագահության ընթացքում ստիպված էր ողջ աշխատավարձը ծախսել հագուստի վրա, որպեսզի պատշաճ տեսք ունենա եւ արժանապատվորեն ներկայացնի իր երկիրը: Այժմ նա մտադիր է հետ բերել անձնական գումարները` վաճառելով հագուստը աճուրդով:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը փաստում է, որ Լատվիայի նախկին նախագահը, որի լիազորությունների ժամկետն ավարտվել է ամռանը, պաշտոնավարման ընթացքում շարունակ բողոքել է աշխատավարձից, որը կազմում է մոտ 5 հազար դոլար, պնդելով, որ նախագահի համար անհնար է ապրել նման սահմանափակ գումարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG