Մատչելիության հղումներ

System of a Down-ի կիթառահարը նոր խումբ է ստեղծել


Կիթառահարը տեղեկացնում է, որ նոր խմբում իր հետ աշխատելու է System-ի հարվածող Ջոն Դոլմայանը: Տարոնը կիթառ է նվագելու եւ երգելու է: Նա վստահեցնում է, որ խմբում կաշխատեն փայլուն երաժիշտներ, սակայն նրանց անունները դեռ չի հրապարակում: Մալաքյանի փոխանցմամբ, Scars on Broadway-ը առաջիկայում կսկսի ստուդիայում ձայնագրել անդրանիկ ալբոմը:

Տարոն Մալաքյանը չի հայտնում` նշանակո՞ւմ է արդյոք նոր խմբի ստեղծումը System of a Down-ի լուծարում:

System of a Down-ը 2005 թվականի մայիսին եւ նոյեմբերին թողարկած Mezmerize եւ Hypnotize ալբոմներից հետո նոր սկավառակ չի ձայնագրել:

Քառյակի հայազգի երաժիշտների աջակցությամբ եւ անմիջական մասնակցությամբ է թողարկվել նաեւ Կարլա Կարապետյանի նկարահանած «Ճչացողները» (Screamers) վավերագրական-հրապարակախոսական ֆիլմը, որը նվիրված է հայերի եւ այլ ժողովուրդների ցեղասպանությանը: «Ճչացողներ»-ի շնորհանդեսը տեղի է ունեցել 2006 թականի նոյեմբերի 2-ին Լոս Անջելեսում:

2006 թվականի հյուրախաղերից հետո System-ի երաժիշտներն ասել են, որ ցանկանում են անորոշ ժամանակով դադար վերցնել:

Խմբի երգիչ Սերժ Թանկյանի սոլո-ալբոմը՝ Elect the Dead, պետք է թողարկվի աշնանը` հավանաբար, հոկտեմբերի երկրորդ կեսին:


Բիձա Ռոքեր

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG