Մատչելիության հղումներ

logo-print

Լիտվան դեսպանատուն կբացի Հայաստանում


Այսօր Լիտվայի կառավարությունը որոշում է կայացնելու Հայաստանում դեսպանատուն բացելու վերաբերյալ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին BNS գործակալությունում:

Եթե որոշումն ընդունվի, Լիտվան դեսպանատուն կբացի Երեւանում մինչեւ հոկտեմբերի 1-֊ը: Այժմ Լիտվան Հայաստանում ներկայացնում է բալթյան այդ երկրի դեսպանատունը Մոսկվայում:

Հարավային Կովկասի պետությունների հետ հարաբերությունները Լիտվան հռչակել է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություն:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը հայտնեց, որ 2008 թվականի պետբյուջեի նախագծում Լիտվայում դեսպանատուն բացելու ծախսեր ընդգրկված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG