Մատչելիության հղումներ

Վրաստանի գրողների միությունը վտարվեց Թբիլիսիի կենտրոնից


Այսօր առավոտյան Վրաստանի գրողների միությունը վտարվեց Թբիլիսիի կենտրոնում գտնվող շենքից: Ողջ կահույքը դուրս բերվեց շենքից եւ մեքենաներով տեղափոխվեց պետական պահեստներ:

Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ շենքը պատկանում է պետությանը, եւ օգոստոսի 16-֊ին Գրողների միությունը տեղեկացվել է այն ազատելու անհրաժեշտության մասին:

Մինչդեռ, Գրողների միության նախագահ Մաքվալա Գոնաշվիլին հայտարարել է, որ «շենքը երբեք պետությանը չի պատկանել՝ այն 20-֊րդ դարի սկզբին նվիրվել է Վրաստանի գրողներին հայտնի բարերար Դավիթ Սարաջիշվիլիի կողմից»:

Վրաստանի գրողները, ինչպես նաեւ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ մտադիր էին երեկոյան բողոքի ցույց կազմակերպել Թբիլիսիի կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG