Մատչելիության հղումներ

logo-print
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, որն այսօր երկօրյա այցով ժամանել է Բաքու, իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ հանդիպելուց հետո ասել է, թե Իրանը պատճառներ չունի Ադրբեջանի հետ հարաբերությունները սահմանափակելու համար:

«Ադրբեջանի զարգացումը՝ Իրանի զարգացումն է, Իրանի զարգացումը՝ Ադրբեջանի զարգացումն է»,֊ - ասել է Ահմադինեջադը:

Իր հերթին, Իլհամ Ալիեւը այսօրվա հանդիպումից հետո, որը նախատեսված 45 րոպեի փոխարեն տեւել է մեկուկես ժամ, հայտնել է, որ «կողմերը միասնական դիրքորոշում են ցուցաբերել քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ»: Նա համոզմունք է հայտնել, որ այս այցելությունից հետո երկկողմ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի:

Սա Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Բաքու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG