Մատչելիության հղումներ

logo-print

Մովսես Հակոբյան. «Ղարաբաղյան հակամարտության գոտում դիրքային պայքարը ոչ մի րոպե չի ընդհատվել»


«Ղարաբաղյան հակամարտության շփման գծում դիրքային պայքարը ոչ մի րոպե չի ընդհատվել», - այսօր Ստեփանակերտում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում հայտարարել է Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

«Երկու շաբաթ առաջ շփման գծում իրադրությունն ավելի լարված էր, քան այսօր: Վաղը կարող է կրկին վատ լինել: Պաշտպանության բանակի խնդիրն է` թույլ չտալ հակառակորդին նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը», - ըստ kavkaz.memo-ի, ասել է Ղարաբաղի պաշտպանության նախարարը` վստահեցնելով. - «Այժմ մեր բանակը ունակ է հավասարակշռություն ապահովել շփման գծում, եւ հակառակորդը գիտի, որ ի զորու չէ խախտել այդ հավասարակշռությունը, հակառակ դեպքում` միանգամից հարձակման կանցներ»:

«Ադրբեջանը մեծաքանակ զենք է գնում: Մենք եւս ստիպված ենք զինվել: Հավասարակշռությունը կպահպանվի», - հավաստիացրել է Ղարաբաղի պաշտպանության նախարարն ու ընդգծել, - «Այսօր արդեն մեր հակաօդային պաշտպանության համակարգը լիովին պաշտպանում է Ղարաբաղի ողջ տարածքը: Ստեփանակերտը այլեւս չեն ռմբակոծի»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG