Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր դադարեցվեց երթեւեկությունը Երեւանի ամենաբանուկ փողոցներից մեկով


Այսօր դադարեցվեց երթեւեկությունը Երեւանի ամենաբանուկ տրանսպորտային ուղիներից մեկով՝ Կասյան փողոցով, որը միացնում է Կոմիտաս եւ Բաղրամյան պողոտաները:

Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է «Բարեկամություն» հրապարակում «տարբեր մակարդակներով տրանսպորտային նոր հանգույցի կառուցման նպատակով»:

Կոմիտաս եւ Բաղրամյան պողոտաների միջեւ երթեւեկությունը կկազմակերպվի Կալենց, Գյուլբենկյան եւ Հրաչյա Քոչար փողոցներով:

Քաղաքապետարանը զգուշացնում է նաեւ, որ առաջիկայում կսկսվի Բաղրամյան ֊- Օրբելի հանգույցի շինարարությունը, ինչը նույնպես կառաջացնի տրանսպորտային հոսքերը փոխելու անհրաժեշտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG