Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը Ղազախստանին կոչ է անում բարեփոխել ընտրական օրենսդրությունը


Եվրամիությունը կոչ է արել Ղազախստանին` բարեփոխել ընտրական օրենսգիրքը եւ համապատասխանեցնել այն միջազգային չափանիշներին: Հայտարարությունը հնչել է Ղազախստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ նախագահամետ «Նուր օթան» («Հայրենիքի լույս») կուսակցությունը գրավեց ստորին պալատի բոլոր տեղերը:

Շաբաթ օրը տեղի ունեցած ընտրությունները քննադատել է նաեւ պաշտոնական Վաշինգտոնը: Երեկ ուշ երեկոյան Պետդեպարտամենտի խոսնակն ասել է, թե Միացյալ Նահանգները համակարծիք է ԵԱՀԿ-ի դիտորդների հետ եւ հայտարարում է` Ղազախստանում անցկացված վերջին ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:

«Խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 7-տոկոսանոց շեմը շատ բարձր է», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը եւ ընդգծել. - «Հույս ունենք, որ Ղազախստանը կշտկի ընտրությունների ընթացքում արձանագրված բացթողումները եւ արդարացի լուծում կտա օրենքի խախտումների վերաբերյալ հնչող բողոքներին»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG