Մատչելիության հղումներ

Վիրահատված Աբդուլովը ծանր վիճակում է


Ռուսաստանցի հայտնի դերասան Ալեքսանդր Աբդուլովը, որը վիրահատության է ենթարկվել Սեւաստոպոլում, գտնվում է ծանր վիճակում, հայտնել է այսօր թիվ 1 հիվանդանոցի բժիշկը:

Աբդուլովը, որը նկարահանվում էր Ղրիմում, հանկարծ վատ է զգացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ հեռացրել են նրա ստամոքսի խոցը: Վիրահատությունը, ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի, հաջող է անցել, բայց հետո բարդություններ են սկսվել:

Աբդուլովի անձնական բժիշկը խնդրել է նրան տեղափոխել Մոսկվա, սակայն վիրահատությունն իրականացրած բժիշկները պնդում են, որ հաշվի առնելով դերասանի ծանր վիճակը` այդ մասին առայժմ խոսք լինել չի կարող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG