Մատչելիության հղումներ

Խաղաղապահ ուժեր՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմում


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմում կստեղծվեն խաղաղապահ ուժեր, հայտարարել է այսօր կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Հոկտեմբերի 6֊-ին Դուշանբեում տեղի կունենա կազմակերպության խորհրդի նիստը, որտեղ կքննարկվի խաղաղապահ ստորաբաժանման ստեղծման վերաբերյալ առաջարկը: Եթե այն ընդունվի, մենք մոտ ժամանակներս կսկսենք նման ստորաբաժանում ձեւավորել»,֊ - ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ի, ասել է Բորդյուժան:

Նրա վկայությամբ՝ խաղաղապահ ուժերը կարող են գործել ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ ՄԱԿ-֊ի շրջանակներում:

Հայաստանը կազմակերպության 6 անդամներից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG