Մատչելիության հղումներ

«Մոսկովսկի կոմսոմոլեց». «Հայաստանի ողջ էներգետիկայի վերահսկողությունը Ռուսաստանի ձեռքին է»


Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկի՝ էներգետիկայի վերահսկողությունը լիովին անցել է Ռուսաստանի ձեռքը, փաստում է այսօր «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:

«Ռուսաստանն է կառավարում Հայկական ատոմակայանի ֆինանսական հոսքերը: Ռուսաստանին են պատկանում Հայաստանի էլեկտրաէներգիա արտադրող գործնականում բոլոր ձեռնարկությունները՝ ջերմակայանները եւ հիդրոկայանները: Ռուսաստանն է վերահսկում նաեւ գազի մատակարարումը՝ ինչպես համատեղ ձեռնարկության՝ «Հայռուսգազարդ»֊-ի միջոցով, այնպես էլ զուտ աշխարհագրորեն՝ ողջ «երկնագույն վառելիքը» Հայաստան է առաքվում Ռուսաստանից: Եվ նույնիսկ այժմ կառուցվող Իրան֊ - Հայաստան գազատարը պատկանելու է ռուսաստանյան կողմին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG