Մատչելիության հղումներ

Հայաստանի հետ սահմանին վրացական մաքսատան երեք աշխատակից է ձերբակալվել


Հայ - վրացական սահմանին երեկ երեկոյան Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննությունների վարչության աշխատակիցները ձերբակալել են մաքսային «Արեւելք» ծառայության երեք աշխատակիցների:

«Կովկասպրես»-ի փոխանցմամբ, Քվեմո Քարթլի տարածաշրջանի ղեկավար Գեորգի Ճանտուրիձեն նույն օրը կայացած ասուլիսում ասել է, որ Գուգութի մաքսային անցակետի երեք ծառայողները՝ հերթափոխի պետ Գիգա Գրիգոլիան, տեսուչներ Ալեքսանդրե Կեխիշվիլին եւ Նուգզար Եկտմիշվիլին մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:

Ճանտուրիձեի խոսքով, «մաքսային այս ծառայողները հանցավոր գործարքների մեջ են եղել եւ առանց մաքսային ստուգման Հայաստանից չյոդացված աղով բեռնված մի «Կամազ» բեռնատար են բաց թողել»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG