Մատչելիության հղումներ

Հիմալայներում սառած մարմիններ են հայտնաբերվել` 40 տարի անց


Հիմալայներում գրեթե 40 տարի առաջ տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհված հնդիկ զինվորի մարմինը, որը օրերս էր հայտնաբերվել 5 հազար 300 մետր բարձրության վրա` ձյան մեջ սառած վիճակում, այսօր հանձնվել է նրա ընտանիքի անդամներին: Այդ մասին տեղեկացրել է հնդիկ մի պաշտոնյա:

Բացի զինվորից, նույն վայրում հայտնաբերվել են ավիաաղետի երկու այլ զոհերի մարմիններ եւս, որոնց ինքնությունը առայժմ հայտնի չէ:

Սառած մարմինները գտնվում էին Հնդկաստանի Հիմաչալ Փրադեշ նահանգի լեռներում` մոտ այն վայրին, որտեղ 1968 թվականին ռազմական օդանավ էր աղետի ենթարկվել:

Ենթադրվում է, որ աղետի հետեւանքով զոհվել են օդանավի բոլոր 102 ուղեւորները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG