Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ի եւ «Ժամանակ Երեւան»-ի փոխանցմամբ, նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջիկա օրերին աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստան: Այցի ժամկետներն ու ձեւաչափը, ըստ թերթերի, դեռեւս ճշտված չեն: Նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է, որ այցի ընթացքում Հայաստանի նախագահը հանդիպելու է Ռուսաստանի նախագահին:

«Առավոտ»-ի տեղեկություններով, քրեական հեղինակություններն էլի Հայաստանում են, եւ Հայաստանի իրավապահ մարմինները կիրակի օրը նրանց դարանակալել են հանդիպման վայրում:

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Սամվել Բաբայանի «Դաշինք» եւ Ալբերտ Բազեյանի «Ազգային վերածնունդ» կուսակցություններն առաջիկայում կլուծարվեն եւ վերակազմավորման ճանապարհով կմիանան Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը:

«Առավոտ»-ը, փոխանցելով թիվ 15 ընտրատարածքի բնակիչներից լսածը, գրում է, որ պատգամավորի թեկնածու Խաչիկ Մանուկյանի կողմնակիցներն ակտիվորեն սկսել են անձնագրերի հավաքման գործընթացը:

«168 ժամ»-ի փոխանցմամբ, անցած շաբաթ Երեւանում արձանագրված «ռազբորկայի» արդյունքում ծեծի է ենթարկվել նախկին պատգամավոր, «Մասիս Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Սամվել Սահակյանը:

«Հայոց Աշխարհ»-ի տեղեկություններով, «ԱրմենՏել»-ը հետ է վերցրել հեռախոսակապի սակագները բարձրացնելու վերաբերյալ մի քանի ամիս առաջ ներկայացրած հայտը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG