Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլը առաջին փուլում չընտրվեց Թուրքիայի նախագահ


Թուրքիայի արտգործնախարար, կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Աբդուլա Գյուլը այսօր խորհրդարանում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում չստացավ ձայների անհրաժեշտ երկու երրորդը:

Ընտրությունները տեղափոխվեցին երկրորդ փուլ, որը կանցկացվի օգոստոսի 24-ին:

Երկրում վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններում կառավարող կուսակցության համոզիչ հաղթանակից հետո Գյուլի` նախագահ ընտրվելու հնարավորությունները բարձր են գնահատվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG