Մատչելիության հղումներ

Շաբաթ օրը Ղազախստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, նախագահամետ «Նուր օթան» («Հայրենիքի լույս») կուսակցությունը նվաճել է քվեների 88 տոկոսը եւ գրավել խորհրդարանի ստորին պալատի` Մաջլիսի բոլոր տեղերը: Ընդդիմադիր որեւէ կուսակցության չի հաջողվել հաղթահարել խորհրդարանում ներկայացված լինելու համար պահանջվող 7-տոկոսանոց շեմը:

ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը այս անգամ էլ ընտրությունները գնահատել է որպես միջազգային չափանիշներին չհամապատասխանող:

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսում դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Lուբոմիր Կոպայը հայտարարել է. - «Թեեւ ընտրությունների անցկացման գործընթացում նկատվեց որոշ առաջընթաց, այդուամենայնիվ, քվեների հաշվումը մեզ խիստ հիասթափեցրեց: Մեր այցելած ընտրատեղամասերի ավելի քան մեկ երրորդում այն գնահատվել է կամ վատ, կամ շատ վատ»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG