Մատչելիության հղումներ

Բելգրադի կենդանաբանական այգում արջերը մարդ են հոշոտել


«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բելգրադի կենդանաբանական այգու աշխատողներն անցած շաբաթավերջին արջերի վանդակում հայտնաբերել են 23-ամյա տղամարդու հոշոտված դիակ:

Շաբաթավերջին Բելգրադում տեղի է ունեցել գարեջրի ավանդական փառատոնը: Ոստիկանները եւ կենդանաբանական այգու ղեկավարները ենթադրում են, որ երիտասարդ սերբը հարբած վիճակում է մտել արջերի վանդակը:

«Ամենայն հավանականությամբ, նա ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ էր. միայն ապուշը կարող է մտնել արջերի վանդակը», - ասել է կենդանաբանական այգու տնօրեն Վուկ Բոյովիչը:

Մաշա եւ Միշա արջերը հոշոտել են տղամարդու մարմնի կեսը: Արջերը շատ ագրեսիվ են եղել այն պահին, երբ ոստիկաններն ու կենդանաբանական այգու աշխատողները փորձել են վանդակից դուրս հանել երիտասարդի դին:

Տեղական մամուլը փոխանցում է, որ դիակից բացի, ոստիկանները արջերի վանդակից հանել են նաեւ մի քանի բջջային հեռախոս եւ գարեջրի շշեր:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG