Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Իրանի փոխնախագահին


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունել է Իրանի փոխնախագահ, Ֆիզիկական դաստիարակության կազմակերպության նախագահ Մոհամադ Ալիաբադիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել չորրորդ Համահայկական խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, կողմերը բարձր են գնահատել հայ - իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ նշել, որ վերջին շրջանում հաճախակի դարձած տարբեր մակարդակի փոխայցելությունները նոր որակ են հաղորդում երկկողմ գործակցությանը:

Զրուցակիցները խոսել են մարզական ոլորտում երկու երկրների հետագա համագործակցության մասին` այդ ուղղությամբ կարեւոր քայլ համարելով Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Իրանի Ֆիզիկական դաստիարակության կազմակերպության միջեւ Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Շաբաթ օրը Իրանի փոխնախագահին ընդունել են նաեւ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG