Մատչելիության հղումներ

Անհեթեթ օրենքներ


The Times թերթի թղթակից Ալեքս Ուեդը կազմել է աշխարհի ամենաանհեթհեթ օրենքների ցուցակը:

25 օրենքներից բաղկացած այդ ցուցակում հայտնվել են նաեւ այս օրենքները. Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքում արգելվում է մահանալը, Ֆրանսիայում արգելվում է է խոճկորներին անվանել Նապոլեոն, Ալբանիայում արգելվում է մեքենա վարել կապած աչքերով, Լոնդոնի կենտրոնում արգելվում է տաքսիով կատաղած շներ եւ դիակներ տեղափոխել, Օհայո նահանգի օրենսդրությունն արգելում է հարբեցնել ձկներին, Ֆլորիդայում չամուսնացած կանանց արգելվում է կիրակի օրերին թռչել պարաշյուտով:

Իսկ եթե դուք ծրարի վրա Մեծ Բրիտանիայի միապետի պատկերով նամականիշը գլխիվայր փակցնեք, կհամարվեք ազգի դավաճան:

Եթե համարենք, որ օրենքները հիմնականում ընդունվում են նախադեպերի հիման վրա, ապա պատկերն առավել զվարճալի է ստացվում:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG