Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Իրանի փոխնախագահը


Վաղը Երեւան կժամանի Իրանի նախագահի տեղակալ, Ֆիզիկական կուլտուրայի կազմակերպության նախագահ Մոհամադ Ալիաբադին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այցի ընթացքում նախատեսվում են Իրանի փոխնախագահի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի եւ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Մոհամադ Ալիաբադին կմասնակցի նաեւ Համահայկական չորրորդ խաղերի բացման արարողությանը, որը տեղի կունենա շաբաթ օրը Հանրապետական մարզադաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG