Մատչելիության հղումներ

Սերգեյ Միրոնով. «Մեր կուսակցությունը հաճույքով կառաջադրի Պուտինի թեկնածությունը 2012 թվականին»


Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը այսօր հայտարարել է, որ 2012 թվականի նախագահական ընտրություններում իր գլխավորած «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը «հաճույքով կառաջադրի Վլադիմիր Պուտինի թեկնածությունը»:

Նրա կարծիքով, Պուտինի առաջադրումը 2012 թվականին «ավելի քան հնարավոր է եւ անհրաժեշտ»:

Միաժամանակ Միրոնովը չբացառեց, որ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում Պուտինը կարող է առաջադրել իր թեկնածությունը նաեւ հաջորդ տարի կայանալիք ընտրություններում:

Պուտինը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել 2008 թվականի ընտրություններին, սակայն ոչինչ չի ասել հաջորդ ընտրությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG