Մատչելիության հղումներ

Ռուդոլֆ Խաչատրյանի աճյունը կհանգչի Հայաստանում


Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի աճյունը այսօր Գերմանիայից կտեղափոխվի Մոսկվա, իսկ նրա հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում: Այդ մասին ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ին այսօր հայտնել են Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի նկարիչների միությունում, Ռուդոլֆ Խաչատրյանի աճյունը կտեղադրվի Կամերային երաժշտության տանը:

Հայտնի նկարիչը սրտի վիրահատության է ենթարկվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Նկարչի գործերը պահվում են Ռուսաստանի եւ Հայաստանի պետական թանգարաններում եւ պատկերասրահներում, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներում՝ մասնավոր հավաքածուներում:

Ռուդոլֆ Խաչատրյանի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Խոր ցավով տեղեկացա հայ մեծանուն նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի մահվան մասին։ Նրա ստեղծագործություններն իրենց ինքնատիպությամբ տասնամյակներ շարունակ հիացմունք եւ ոգեւորություն են պարգեւել հայ եւ օտար արվեստասերներին», - ասված է, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG