Մատչելիության հղումներ

Իրանը ցանկություն է հայտնել անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը


Շանհայի համագործակցության կազմակերպության Բիշքեկում կայացած գագաթնաժողովի ժամանակ Իրանը կրկին այդ կառույցին անդամակցելու ցանկություն է հայտնել: Այդ մասին ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Լոսյուկովը:

«Իրանի նախագահը գագաթնաժողովի ժամանակ խոսել է այն մասին, որ իր երկիրը ցանկանում է անդամակցել այս կազմակերպությանը: Այժմ կազմակերպության ընդլայնումը սառեցված է, սակայն նման հնարավորությունը քննարկվում է»,֊ - ասել է Լոսյուկովը:

Նրա վկայությամբ՝ Պակիստանն էլ է նման ցանկություն հայտնել, սակայն առայժմ կազմակերպության ընդլայնում չի սպասվում:

Այսօր Չելյաբինսկում սկսվել են Շանհայի համագործակցության կազմակերպության զորավարժությունները, որոնց հետեւում են անդամ երկրների ղեկավարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG