Մատչելիության հղումներ

Օգոստոսի 27֊-ից Ռուսաստանի օդակայաններում սկսելու են գործել ուղեւորների ստուգման նոր՝ խստացված կանոններ: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը:

Ինչպես այսօր հաղորդում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը, ուղեւորներին ստուգելու են ինչպես թռիչքից առաջ, այնպես էլ հետո:

Բոլոր հեղուկները պետք է լինեն թափանցիկ փաթեթներում, դրանց ծավալը չպետք է գերազանցի մեկ լիտրը:

Մոսկվայի «Շերեմետեւո» օդակայանում արդեն տեղադրվել է հեղուկների փաթեթավորման համար նախատեսված սարքավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG