Մատչելիության հղումներ

Մեմֆիսում ավարտին է մոտենում Էլվիս Փրեսլիին նվիրված շաբաթը


Էլվիս Փրեսլին, մասնագետների կարծիքով, հիմք դրեց rock’n’roll երաժշտությանը: Համաձայն լեգենդի, նրա աստղը պատահականորեն ծագեց. ամեն ինչ սկսվեց մայրիկին նվիրված երգից:

Էլվիս Փրեսլին առաջին սպիտակամորթը չէր, որ փորձեց երգել սեւամորթ երգիչների ոճով, սակայն նա առաջինն էր, ում դա մեծ հաջողություն բերեց: Նա չէր թաքցնում, որ սիրում է սեւամորթների երաժշտությունը եւ փորձում յուրովի ներկայացնել այն:

Իր կենդանության օրոք Էլվիսը վաճառել է ավելի քան 500 միլիոն ձայնասկավառակ, նրա մահից հետո այդ թիվը բազմապատկվել է մի քանի անգամ: Դեռ ոչ ոքի չի հաջողվել նման ցուցանիշի հասնել:

Էլվիսը նաեւ նկարահանվել է 33 ֆիլմում, որոնցից յուրաքանչյուրի համար առնվազն կես միլիոն դոլար հոնարար է ստացել:

1973 թվականին նրա մասնակցությամբ հեռուստաշոուն էկրանների մոտ է հավաքել ավելի քան 1 միլիարդ հեռուստադիտող:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG