Մատչելիության հղումներ

Ժիրայր Լիպարիտյանը նոր պաշտոն է ստացել Միչիգանի համալսարանում


Պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը նշանակվել է Միչիգանի համալսարանի Հայկական հետազոտությունների ծրագրի տնօրեն:

Այդ պաշտոնում նա փոխարինել է պրոֆեսոր Գեւորգ Բարդակչյանին, որը մեկ տասնամյակից ավելի ղեկավարել է ծրագիրը:

Հայկական հետազոտությունների ծրագիրը, մասնագետների վկայությամբ, լավագույններից մեկն է Սփյուռքում:

Ժիրայր Լիպարիտյանը, որն իր պարտականությունները կստանձնի սեպտեմբերի 1֊-ին, նշանակվել է 3 տարի ժամկետով:

90-֊ականների առաջին կեսին Ժիրայր Լիպարիտյանը պաշտոնավարել է որպես Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի խորհրդական, մասնակցել է ղարաբաղյան բանակցություններին:

Մի քանի լեզուներով լույս է տեսել նրա «Պետականության մարտահրավերը» գիրքը: Այժմ նա աշխատում է նոր գրքի վրա, որը կոչվելու է «Հակամարտության անատոմիան. Լեռնային Ղարաբաղը եւ նոր աշխարհակարգը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG