Մատչելիության հղումներ

Մոսկվայում կկայանա Ռուսաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի վետերանների հանդիպում


Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայանալու է Ռուսաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի վետերանների հանդիպում` նվիրված մարզական մեկնաբաններ Նիկոլայ Օզերովի եւ Կոտե Մախարաձեի հիշատակին: Այդ մասին «Կովկասպրես» գործակալությանը տեղեկացրել է Ռուսաստանի վրացիների միության նախագահ Միխեիլ Խուբութիան:

«Խաղի անցկացման գաղափարը ակտիվորեն պաշտպանել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին», - ասել է Խուբութիան` հավելելով. - «Դա միանգամայն հասկանալի է` հաշվի առնելով երկու երկրների միջեւ բարդ հարաբերությունները»:

Ռուսաստանի վետերանների թիմը գլխավորելու է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը:

Երկու թիմերից խաղին մասնակցելու են Օթար Գաբելիան, Նոդար Խիզանիշվիլին, Թենգիզ Սուլաքվելիձեն, Ռամազ Շենգելիան, Վլադիմիր Գուցաեւը եւ խորհրդային ֆուտբոլի այլ աստղեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG