Մատչելիության հղումներ

Իտալիայում թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալվածը Լեւոն Իգիթյանն է


Այս շաբաթ Իտալիայում թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալված Հայաստանի քաղաքացին 26֊-ամյա Լեւոն Իգիթյանն է: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունում:

Արթիկում ծնված Լեւոն Իգիթյանը այժմ բնակվում է Գերմանիայում: Անցած տարվա սկզբին նա այդ երկրում բնակվելու իրավունք է ստացել:

Իտալիայի Բրինդիզի նավահանգստի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է, որ Լեւոն Իգիթյանը ձերբակալվել է օգոստոսի 13֊-ին «Եվրամիության ոչ անդամ երկրների 17 քաղաքացիների Իտալիա անօրինական ներգաղթ իրականացնելու համար»:

Արեւմտյան գործակալությունների վկայությամբ՝ Հայաստանի քաղաքացու հետ միասին ձերբակալվել է նաեւ մի թուրք:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG