Մատչելիության հղումներ

Իրաքի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 500-ի


Իրաքի` եզդիներով բնակեցված հյուսիս--արեւմտյան շրջանում երկու օր առաջ տեղի ունեցած 4 պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 500-ի: Այդ մասին այսօր տեղեկացրել է CNN-ը:

Երեքշաբթի երեկոյան պայթուցիկով բեռնված 4 մեքենաների պայթեցման արդյունքում շենքեր են փլուզվել` փլատակների տակ թողնելով հարյուրավոր մարդկանց:

Ինչպես հաղորդել է «Ռոյթերզ» գործակալությունը, ամերիկացի զինվորականները կասկածում են, որ տեղի ունեցածը «Ալ Քաեդա» ահաբեկչական ցանցի անդամների ձեռքի գործն է:

Իրաքի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել այդ շրջանում, որը սահմանակից է Սիրիային:

Այս ահաբեկչությունը ամենաարյունալի միջադեպերից մեկն է Իրաքյան պատերազմի սկզբից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG