Մատչելիության հղումներ

logo-print

Պերուում տեղի ունեցած երկրաշարժը 330 մարդու կյանք է խլել


Այս գիշեր Պերուում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 330 մարդ: Այդ մասին այսօր հայտնել են Պերուի իշխանությունները:

Մայրաքաղաք Լիմայից դեպի հարավ տեղի ունեցած 7,9 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների հետեւանքով մի քանի բնակավայրում շենքեր են փլուզվել:

Սպասվում է, որ այսօր երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվելու: Վերջին տասնամյակների ընթացքում սա Պերուում տեղի ունեցած ամենաուժգին երկրաշարժն է:

Պերուի նախագահ Ալան Գարսիան, ցավակցություն հայտնելով երկրաշարժի զոհերի հարազատներին, փաստել է, որ «այս անգամ, այնուամենայնիվ, անհամար զոհերով աղետ տեղի չի ունեցել»: «Ռոյթերզ»֊-ը հիշեցնում է, որ 1970 թվականի ավերիչ երկրաշարժը 50 հազար պերուացիների կյանք է խլել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG