Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի հետ


Հայ - ամերիկյան հարաբերություններին, ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության որոշ խնդիրների են քննարկվել Միացյալ Նահանգների պաշտպանության առաջին փոխնախարար Գորդոն Ինգլանդի հետ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանի երեկ կայացած հանդիպման ժամանակ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, դեսպան Մարգարյանը Գորդոն Ինգլանդին հայտնել է Հայաստանի կառավարության խորին երախտագիտությունը Վաշինգտոնի «Ուոլթեր Ռիդ» բժշկական կենտրոնում Իրաքում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում վիրավորված հայ սպայի՝ ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանի բուժման կազմակերպման համար: Փոխանցվել է Հայաստանի պաշտպանության նախարարության շնորհակալական նամակը:

ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարը, իր հերթին, Թաթուլ Մարգարյանին է փոխանցել ամերիկյան կառավարության երախտագիտությունը՝ Իրաքում միջազգային կոալիցիայում Հայաստանի շարունակական մասնակցության համար:

Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG