Մատչելիության հղումներ

logo-print

Անդրեասյանը եւ Բալյանը իրենց մեղավոր չեն ճանաչում


Օգոստոսի 6-ին ռուսաստանցի զինծառայող Դմիտրի Երմոլովի սպանության մեղադրանքով ձերբակալված Արտեմ Անդրեասյանը եւ Գոռ Բալյանը, նրանց փաստաբանի փոխանցմամբ, իրենց մեղավոր չեն ճանաչում:

Կոտայքի մարզի Առինջ գյուղի տարածքում Անդրեասյանն ու Բալյանը օգոստոսի 6-ի ուշ երեկոյան կանգեցրել էին «ՎԱԶ 2101» ավտոմեքենան, որի մեջ գտնվել են Ռուսաստանի Դաշնության 5 քաղաքացիներ (ըստ փաստաբան Ազարյանի` բոլորն էլ զինծառայողներ): Բռնի գործողություններ կիրառեով նրանց նկատմամբ, Արտեմ Անդրեասյանը անհիմն ծեծի է ենթարկել Անատոլի Կռիլովին, իսկ Գոռ Բալյանը՝ Դենիս Երմոլովին, ինչից հետո նշված ավտոմեքենայի ուղեւորների կյանքի համար վտանգավոր եղանակով կրակել են «Սայգա Էմ-Կա» տեսակի ինքնաձիգներից: նդակներից մեկը դիպել է ավտոմեքենայի մեջ գտնվող Դմիտրի Երմոլովին, որը ստացած մարմնական վնասվածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Առաջին ատյանի դատարանը Անդրեասյանի եւ Բալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը:

«Նրանք, իհարկե, գիտեն ումն է [մահվան պատճառ դարձած կրակոցը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեքշաբթի օրը ասաց փաստաբան Ենոք Ազարյանը` շարունակելով. - «Առաջադրված մեղադրանքով իմ պաշտպանյալները իրենց մեղավոր չեն ճանաչում: Այսինքն` մեղադրանքի ծավալը որպես այդպիսին` կոնկրետ սպանության վերաբերյալ, իրենց մեղավոր չեն ճանաչում»:

Հարցին, թե արդյո՞ք Անդրեասյանն ու Բալյանը համարում են, որ դա եղել է ոչ թե միտումնավոր, այլ անզգույշ սպանություն, Ազարյանը արձագանքեց. - «Այն, ինչ վերագրվում է, որ դիտավորության հետ է կապվում, որ սանձարձակ վերաբերմունք է դրսեւորվել, եւ մարդիկ անպատժելիությունից ելնելով նման արարք են կատարել, դա չի համապատասխանում այսօր իրականությանը եւ գործում եղած իրավական տվյալներին»:

Փաստաբանը ասաց նաեւ, թե «այս փուլում դեռ պարզաբանված չէ» ապօրինի՞, թե՞ օրինական է եղել գործածված զենքը:

Հարցին, թե արդյո՞ք մեղադրյալները Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցներ են, ինչպես շրջանառվում է հայաստանյանի մամուլում եւ հանրային շրջանակներում, Ենոք Ազարյանը պատասխանեց. - «Ինձ դիմել են Բալյանի եւ Անդրեասյանի ազգականները: Անձամբ ես չեմ առնչվել պարոն Ծառուկյանի հետ»:

«Ես տեղյակ եմ, որ նրան [Բալյանն եւ Անդրեասյանը] Առինջի բնակիչներ են, շատ վատ վիճակում են բնակվում, ունեն երեխաներ», - շարունակեց նա` հավելելով, որ գործազուրկ չեն եղել: - «Մարդը իր պարտականություններն է կատարում եւ այդ պարտականություններից բխող իրավունքների շրջանակներում կատարվում է ինչ-որ մի բան... Այո, նրանք կատարում էին իրենց պարտականությունները»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG