Մատչելիության հղումներ

Ավստրալացին մեկ շաբաթ մնացել է կոկորդիլոսներով շրջապատված ծառի վրա


Ավստրալացին մեկ շաբաթ շարունակ ստիպված է եղել մնալ ճահճում գտնվող ծառի վրա, որի տակ վխտում էին կոկորդիլոսները:

53-֊ամյա Դեյվիդ Ջորջը ընկել է ձիուց, մոլորվել ու հայտնվել ճահճում, որտեղ տեսնելով մոտեցող կոկորդիլոսներին, բարձրացել է ծառը եւ անցկացրել այնտեղ 7 օր՝ մինչեւ նրան փրկել է ռազմական ուղղաթիռը:

«Ռոյթերզ»֊-ի վկայությամբ՝ Ջորջն իր հետ ունեցել է ընդամենը երկու սենդվիչ: Նա կապել է իրեն ծառի ճյուղից, որպեսզի քնելիս վայր չընկնի:

Ջորջը պատմում է, որ երկու կոկորդիլոս անընդհատ հերթապահել են ծառի տակ:

«Ամեն գիշեր ես տեսնում էի ինձ հետեւող երկու զույգ կարմիր աչքեր ծառի տակ»,֊ - ասել է ավստրալացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG