Մատչելիության հղումներ

Ռուսաստանի օմբուդսմենն առաջարկում է հուշարձան կանգնեցնել 1937֊-ի «մեծ ահաբեկչության» զոհերի հիշատակին


Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինն այսօր առաջարկել է հուշարձան կանգնեցնել 1937 թվականի «մեծ ահաբեկչության» զոհերի հիշատակին եւ գաղտնազերծել բոլոր արխիվները:

Մոսկվայում հրավիրած ասուլիսի ընթացքում նա կարծիք է հայտնել, որ այսօր՝ 1937 թվականի հալածանքներից 70 տարի անց, անհրաժեշտ է հանել «գաղտնի» մականշումը բոլոր արխիվային նյութերից, քանզի դրանք «շարունակում են կապել պետությունը այդ ժառանգության հետ»:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը, Լուկինը կոչ է արել «տուրք չտալ ատելությանն ու դաժանությանը, այլ կերտել հանդուրժողականության մթնոլորտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG