Մատչելիության հղումներ

Ձախլիկները` աջլիկների աշխարհում


Հին ժամանակներում որոշ երկրներում ձախլիկներին արգելված մտնել դատարան կամ դատարանում հանդես գալ որպես վկա:

Հոգեբան Կարինե Շիրինյանն ասում է, որ ուղեղի աջ կիսագունդը ապահովում է հիմնականում գեղարվեստական մտածողությունը: «Քանի որ ձախլիկների մոտ առավել զարգացած է հենց աջ կիսագունդը, ապա ձախլիկներն ունեն առավել գեղարվեստական մտածելակերպ», - նշում է նա` ավելացնելով. - «Աշխարհում արդեն նշում են Ձախլիկների միջազգային օր, իսկ ես գիտեմ դեպքեր, երբ դպրոցում որոշ դասղեկներ դեռ ստիպում են, որ ձախլիկ երեխան փորձի աջով գրել: Դա սխալ մեթոդ է, հատկապես եթե ձախլիկությունը արտահայտված է»:

1992 թվականից սկսած օգոստոսի 13-ը նշում են որպես ձախլիկների միջազգային օր:

Ասում են, թե ձախլիկները ավելի խելացի են լինում: Դոստոեւսկին, Միքելանջելոն, բազմաթիվ այլ հանրահայտ մարդիկ ձախլիկ են եղել:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG